Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Ինչքան էլ ձևանա, թե մեզանից մեկն է, միևնույն է, նա մերը չէ

Ինչքան էլ ձևանա, թե մեզանից մեկն է, միևնույն է, նա մերը չէ
16.04.2025 | 19:06

Նիկոլի ցնդաբանություն թվացող վերջին ելույթը իրականում պատասխանատվությունը սեփական անձից հեռացնելու հերթական դրսևորումն է:

Ի սկզբանե ասում է, որ ինքը վատն է, քանի որ ժողովուրդն է վատը: Ասում է, որ այդ ժողովրդի արտացոլանքն է, այսինքն՝ ստախոս, անպատասխանատու, անգրագետ, տգետ, որկրամոլ և այլն.

Սակայն հայ ազգը՝ մենք, մեծ պարտավորություն ունենք սրան իր տեղը ցույց տալու՝ հեռացնելու երկրի ղեկավարի դերից և ուղարկելու այն քոչվոր եկվորների մոտ, որոնց համար հիմա աշխատում է: Նա մեզանից մեկը չէ և նա հայերի ներկայացուցիչը չէ, հետևաբար, ինչքան էլ ձևանա, թե մեզանից մեկն է, միևնույն է, նա մերը չէ: Եվ սա դեռ պետք է ապացուցենք գործով:

Հովհաննեա Ավետիսյան

Դիտվել է՝ 5434

Մեկնաբանություններ